ՀՀ-ում շարունակվում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։”Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։”
Այսպիսով՝ այսօր օպերատիվ-քննչական խումբը հետախուզություն կատարելու նպատակով այցելել է ոչ միայն Yerevan.today խմբագրություն, այլ նաև մյուս հասցեներով։
Սակայն քրեական գործի շահերից ելնելով՝ ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից մանրամասներ չհրապարակեցին։
Թողնել պատասխան