Հետախուզություն է կատարվել ոչ միայն Yerevan.today  խմբագրությունում․- ՀՀ ՔԿ

Qnnchakan_komite_IMG_0252-copy

ՀՀ-ում շարունակվում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։”Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։”

Այսպիսով՝ այսօր օպերատիվ-քննչական խումբը հետախուզություն կատարելու նպատակով այցելել է  ոչ միայն Yerevan.today  խմբագրություն, այլ նաև մյուս հասցեներով։

Սակայն քրեական գործի շահերից ելնելով՝ ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից մանրամասներ չհրապարակեցին։

Դիտումների քանակը: 5002
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին