Ինչպես արդեն նշել ենք Arcakh24.info լրատվական կայքի թիմն արդեն երկարատև ժամանակահատված է ինչ ենթարկվում է հետապնդումների: Բնականաբար, այն ինչի ականատեսն էինք երկար տարիներ, կրկնվեց նաև հիմա` հետապնդման փաստի վրա աչք փակեցին և՛ արցախյան իշխանությունների բոլոր թևերը, և՛ բոլար իրավապահ մարմինները: Օրենքի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը պարարտ հող է հանդիսացել դրության բացասական զարգացմանը:
ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի բազմաթիվ սպառնալիքներից հետո Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագր, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ավագ դասախոս Մարատ Եգանյանը և նրա կինը ծանոթացվել են առ այն, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից նրանք այլևս Մեսրոպ Մաշտոց Համալսարանում չեն աշխատում: Նշենք որ նման վարվելակերպը տիրում է Արցախում երկար ժամանակ և կլանային համակարգի կողմից օգտագործվող ամենակարևոր գործիքն է հասարակության ազատ միտքը ճնշելու համար:
Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, թե ինչու Արցախի հանրապետության իշխանության բոլոր թևերն ու արդարադատության համակարգը հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում են մնալ «և քառ, և քոռ»:
Հիշեցնենք նախապատմությունը՝ Ծավալվել են հետապնդումներ անկախ մամուլի նկատմամբ: Թիրախում է Arcakh24.info-ն
Թողնել պատասխան