ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

99

Ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Թե ինչ քրեական գործի շրջանակներում է Փիլոյանը ձերբակալվել, արդյոք նրան մեղադրանք առաջադրվել է, թե ոչ, առայժմ հայտնի չէ։

Երկու օր առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում:

ArmLur.am-ը հայտնել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով ԱԻՆ–ի շուրջ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել, և ավելի քան 5 հոգի էլ կալանավորվել է: Ըստ լրատվամիջոցի` ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան, ըստ լուրերի, հասնում է նախարար Անդրանիկ Փիլոյանին: Ավելին` գործով անցնող անձինք ցուցմունքներում տվել են նախարարի անունը:

Քննչական գործողությունների ֆոնին՝ երկու օր առաջ նախարարը 14-օրյա արձակուրդի է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

Անդրանիկ Փիլոյանը արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերից, երբ 2018-ից այս պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական ներկայացրեց։ Պատերազմի թեժ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նա կարժանանա «Ազգային հերոսի» կոչմանը։ Երկու օր անց Փիլոյանը նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Ազգային հերոսի» կոչումով:

Դիտումների քանակը: 4351
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին