ՀՀ բանկերը հրաժարվում են փոխանցել Արցախի պետական հաշվեհամարներին

ԿԲ

Հայաստանի Հանրապետության բանկերը հրաժարվում են իրականացնել դրամական փոխանցումներ Արցախի Հանրապետության պետական հաշվեհամարներին։ arcakh24.info լրատվական կայքին հասած տեղեկություններով այդ իրադրությունը մեկնարկել է 2022 թվականի սկզբից։ Խոսքը վերաբերվում է հիմնականում Արցախի Հանրապետության գանձապետարանին տարբեր վճարումներ կատարելու մասին։

Փաստորեն, եթե մինչև 2022 թվականը ՀՀ բանկերից  հնարավոր էր Արցախի Հանրապետության պետական բյուջե փոխանցել վճարման ենթակա գումարները, ապա հիմա դա անհնար է՝ բացառությամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ից։ Ըստ նշված բանկերի աշխատակիցների դրա անհնարինությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ համակարգից բացակայում են նշված հաշվեհամարները։

Հաշվի առնելով, որ նման վարքագիծը դրսևորվում է ՀՀ բանկային համակարգի գրեթե բոլոր բանկերի կողմից, առերևույթ է, որ խոսքը գնում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից այդ հարցի շուրջ վարվող քաղաքականության փոփոխության մասին։

Դիտումների քանակը: 4771
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին