ՀՀ-ն հետաքրքրվում է հնդկական հրթիռային համակարգով

big38644

Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանը Times of India հաղորդմամբ հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռահրետանային համակարգի նկատմամբ։

Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Ինչպես հայտնում է panarmenian.net-ը՝  հնդիկ ինժեներները համակարգի համար ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարվող հրթիռ։

Ըստ Ռաջանի, հայկական պատվիրակությունը ծանոթացել է համակարգի հետ, մասնավորապես, հուլիսին անցկացված ցուցադրական մարտական կրակի ժամանակ։ Հայաստանն, իր խոսքերով, հետաքրքրված է հրթիռների 2 տարբերակներով էլ, գնում են բանակցություններ 2 կառավարությունների միջև։

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի մամլո ծառայությունը  անդրադառնալով այս նորությանը պարզաբանեց, որ ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ։

 

Դիտումների քանակը: 4636
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին