ՀՀ-ն ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, քանի որ այնտեղ կա սեփական պաշտպանության բանակ։ Այդ մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ՀՀ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանելով Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունները, թե Երևանը կրկին ամբողջությամբ չի կատարում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և հրաժարվում է դուրս բերել ՀՀ զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից, Միրզոյանը նշել է.

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում։ ԼՂ-ն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը այնտեղի բնակչության պաշտպանությունն է։ Այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է։ ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների»։

Միրզոյանը նաև ընդգծեց, որ երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների գոյաբանական վտանգը, այդ ժամանակ էլ կկարողանան հնարավոր տարբերակներ քննարկել։

«Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված, և խոսքն առաջին հերթին ռազմագերիների և ապօրինի կերպով պահվող պատանդառու մյուս անձանց ազատ արձակման ձգձգման մասին է»,- հավելել է վերջինս։

Դիտումների քանակը: 4044
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին