Բաքուն մեղադրում է Իրանին Հայաստանին զինելու հարցում

DEHLAVIEH

Վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում Իրանի Իսլամական հանրապետության 27 քաղաքացիների Արցախի Հանրապետություն այցելելու վերաբերյալ։

Հատկանշական է, որ իրանական կողմը չի արձագանքում այդ հայտարարություններին։

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ապատեղեկատվություններ տարածել Իրանի մասին։ Ներկայումս ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվ տարածում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հայաստանին է նվիրել իրանական արտադրության 600 հրթիռ։ Նշվում է, որ դրանցից 500 միավորը Dehlavieh հակատանկային հրթիռներ են, իսկ 100 միավորը` Almas։

Նշենք, որ Dehlavieh-ը մշակվել է 2012 թվականին՝ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության պատվերով, իսկ Almas-ը՝ 2021 թվականին՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի պատվերով։

Ադրբեջանում անհանգստանում են, որ Իրանում արտադրված այդ համալիրներն աշխարհում գրեթե նմանը չունեն և նրան արդյունավետ են աշխատում ԱՄՆ-ի և Իսրայելի զինատեսակների դեմ։

Դիտումների քանակը: 4014
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին