Դատախազությունը զբաղվում է երեխաների թունավորման հարցով

Այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»: Այդ մասին ահազանգում են ԱՀ առողջապահության նախարարությունից և ԱՀ դատախազությունից։

Ժամը 21։00 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում բուժում էր ստանում 4 երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

Ժամը 22:00-ի դրությամբ երեխաներից ևս 3-ը դուրս է գրվել բուժհաստատությունից:

Դեպքի առթիվ իրավապահ մարմինների կողմից ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:

Դիտումների քանակը: 3815
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին