ՀՀ-ում արտահերթ ընտրությանը մասնակցել են ընտրողների 38 %-ից ավելին

armenia-election

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 989 972-ը կամ 38.17 տոկոսը։ Տեղեկությունն այսօր ԿԸՀ-ում կայացած ասուլիսում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 344 868-ը կամ 40.15%, Արագածոտնի մարզում 117 472-ից ընտրությանը մասնակցել է 44 511-ը կամ 37.89%-ը, Արարատում 223 360 ընտրողներից արդեն ընտրություն է կատարել 83 766-ը կամ 37.5 %-ը, Արմավիրի մարզում 235 840 ընտրողներից քվեարկւթյանը մասնակցել է 75 035-ը կամ 31.82%-ը։

Գեղարքունիքում 189 527 ընտրողներից քվեարկել է 70 839-ը կամ 37.38%-ը, Լոռիում գրանցված 233 552-ից քվեարկել է 87 310-ը կամ 37.38 %-ը, Կոտայքում 242 022 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 93 828-ը կամ 37.87 %-ը, Շիրակի մարզում գրանցված 226 763 ընտրողներից քվեարկել է 73 171-ը կամ 32.27%-ը, Սյունիքում` 109 726 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 51 303-ը կամ 46 83%-ը, Վայոց Ձորի մարզում` 46 620 ընտրողներից քվեարկել է 19 888-ը կամ 62.66 %-ը և Տավուշի մարզում գրանցված 109 690 ընտրողներից քվեարկել են 45 376-ը կամ 41.37%-ը։

ԿԸՀ-ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Ընտրությունները Հայաստանում կավարտվեն այսօր, ժամը 20։00-ին։

Նշենք, որ 2018թ-ին կայացած ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ 2 592 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 025 002-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։

Դիտումների քանակը: 4151
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին