Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

97927

Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների հաղթարշավը շարունակվում է: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Համաձայն աղբյուրի այսօր առավոտյան մրցահերթում ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցկիցներին:

60 կգ քաշային ժորժիկ Մարությանը իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն ու նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ և 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և քանի որ Մարությանը նաև միավորներով մեծ առավելություն ուներ հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին: Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև Արմեն Մաշակարյանը, ում համար սա երկրորդն էր այս առաջնությունում: Այս անգամ Մաշակարյանը պարտության մատնեց մոլդովացի Նիկոլա Բուկսային:

Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պիոտր Բարտոզան:

Դիտումների քանակը: 4331
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին