ՃՏՊ Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի մասնակցությամբ

Սյունիքի Սառնակունք գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Արցախից Հայաստան ուղևորվող ավտոբուսներից մեկը։

Դեպքը հաստատվել է նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Վերջինս ունի ուժեղ արյունահոսություն:

«Առողջապահության նախարարությունը կազմակերպել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից երկու վիրաբույժներ սանավիացիայով մեկնեն Սիսիան ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է վիրավորը՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրահատական միջամտություն կատարելու համար։ Քանի որ վիրավորի մոտ ուժեղ արյունահոսություն է, հնարավոր չէ նրան այս պահին տեղափոխել Երևան»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 4156
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին