Հունիսի 21-ին Լավրովն ու Շմիդտը կքննարկեն Արցախի հարցը

Screenshot_20210618-141258_Gallery

Արցախի շուրջ ստեղծված խնդիրները կքննարկվեն միջազգային անվտանգության 9-րդ համաժողովում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:

«Կողմերը մտքեր կփոխանակեն Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակի և Անդրկովկասում կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների շուրջ», — ասել է Զախարովան:

Դիտումների քանակը: 4086
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին