Ծնողները խոչընդոտել են զինծառայողների վերադարձը զորամասեր

Մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն ուղարկված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 23-ին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության համապատասխան աշխատանքներ են տարվում այդ անձանց հայտնաբերելու համար։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում հետպատերազմյան շրջանում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց։

Գերատեսչությունը  նաև նշում է, որ նման վարքագիծն իրավական գնահատական է ստանալու։

Դիտումների քանակը: 4240
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին