ՀՀ-ում վերացվել է ռազմական դրության ռեժիմը

ռազմ դրություն

Կառավարության որոշմամբ վերացրել են ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները: Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am պաշտոնական կայքէջում:

Կառավարության որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաև 15-րդ կետն ուժը
կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես»:

Կառավարության ֆեյսբուքյան էջում էլ նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաև Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

Հիշեցնենք՝ Հայաստանում ռազմական դրություն էր հայտարարվել սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով։

Դիտումների քանակը: 10777
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին