ՀՀ վարչապետի աշխատակազմից Զանգեզուր մայնինգը պահանջում է վերադարձնել բաժնետոմսերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն դիմել է դատարան` ընդդեմ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի, Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի։

Datalex.am դատական տեղեկատվական հարթակից փոխանցմամբ ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության մասին վարչապետի աշխատակազմի հետ կնքված գործարքը և կիրառել անվավերության հետևանքներ։

Աղբյուրի համաձայն՝ «Զանգեզուր մայնինգ» ՍՊ ընկերության հայցն ուղղված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և «Ամերիաբանկի» դեմ։ Հայցվոր կողմը դատարանից պահանջում է վերջիններից հետ վերցնել իր բաժնետոմսերը և դրանք սեփականությա իրավունքով հանձնել իրեն` փոխանցելով իր սեփական հաշվին։ Այս հայցն արդեն ընդունվել է վարույթ։ Դատավարության մեկնարկը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ս.թ. նոյեմբերի 12-ին։ Դատը կվարի դատավոր Անահիտ Ալվարոյի Թումանյանը։

Հայտնի է, որ «Զանգեզուր մայնինգի» սեփականատերեր են հանդիսանում Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, կոմբինատին պատկանող մեկ այլ գործարանի` AMP-ի նախկին տնօրեն Կարեն Հակոբյանը և Գուրգեն Ամբարյանը։

Տեղեկացնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։ Դե, իսկ քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։

Դիտումների քանակը: 4372
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին