ՀՀ զինված ուժերի թիմը արժանացել է Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի

large

Հոկտեմբերի 5-ից 19-ին Ուելսում անց է կացվել Քեմբրիան Փաթրոլ վարժանք-մրցույթը։  Վարժանքի նախապատրաստական ծրագրին և բուն վարժանքին մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումը, որը կազմված էր  10 հոգուց։ 

Քեմբրիան Փաթրոլը անց է կացվում դեռ 1959 թ-ից՝ Ուելսի 160-րդ հետևակային բրիգադի կողմից:  2 օրվա ընթացքում տասնյակ երկրների թիմեր, կիրառելով մարտավարական հմտություններ և ֆիզիկական մեծ ջանքեր, պետք է հաղթահարեն 60 կիլոմետրանոց տարածք՝ վարժանքի անհատական սցենարի համաձայն: Մրցույթի մասնակիցների մոտ մեկ երրորդը սովորաբար չի կարողանում ավարտել վարժանքը: Հաղթահարելով ամբողջ տարածությունը և հավաքելով համապատասխան միավորներ, թիմերը ստանում են Քեմբրիան Փաթրոլը հաղթահարելու հավաստագիր:

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության  Պաշտպանության  Նախարարության մամուլի ծառայությունը՝  այս տարի Քեմբրիան Փաթրոլ վարժանքին մասնակցել են 36 երկրների թիմեր: ՀՀ զինված ուժերի թիմը գիշերային և ցերեկային պայմաններում հաջողությամբ հաղթահարելով ինքնաշեն պայթուցիկ միջոցների, քիմիական, կենսաբանական և ռադիոլոգիական արգելքները, կիրառելով վիրավորների տարհանման, հետախուզական, ջրային տարածությունների հաղթահարման հնարքներ, հավաքել են բավարար միավորներ և արժանացել Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի:

Դիտումների քանակը: 5104
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին