Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը ՀՀ սահմաններից և կասեցնել սադրանքը

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը՝ մեջբերելով հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների ԱԳՆ խոսնակի պատասխանը:

«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Մենք կոչ ենք անում սահմանը խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- հայտարարել է խոսնակը:

Վերջինս ընդգծել է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել երկկողմ վեճերի քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով խաղաղ կարգավորման կարևորությամբ:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել է խոսնակը:

Դիտումների քանակը: 4331
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին