Հոգեբուժարանից Մարտակերտ է փախել ադրբեջանցի զինված զինծառայողը

20210826_141150

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է բանակի շարքային զինվոր Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը:

Այդ մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի աղբյուրներին։ Հաղորդագրությունում նշվում է, որ ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնակամ լքել է Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը:

Տեղեկացնենք, որ «հոգեբուժարանն ինքնակամ լքած» ադրբեջանական զինծառայողը թուրքական զինվորական համազգեստով և զենքով հայտնաբերվել էր Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում` երեխաների կողմից, որտեղ ըստ Sputnik Արմենիային Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանի կողմից տված տեղեկության ադրբեջանցի զինծառայողը մինչև ձերբակալվելը երկու օր անց է կացրել է Մարտակերտ քաղաքի տարբեր տներում։

Դիտումների քանակը: 4447
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին