Խաղաղապահները բուժօգնություն են ցուցաբերել ականի վրա պայթած հայ տղամարդուն

1525773564_kak-pozvonit-v-skoruyu-pri-nulevom-balanse

Այսօր հայտնի դարձավ, որ Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա հայ տղամարդ է պայթել։ Sputnik Արմենիան` հղում կատարելով Ստեփանակերտում իր աղբյուրներին, փոխանցում է, որ տղամարդու վիճակը կայուն է։

Համաձայն աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել, որից հետո էլ հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, այնուհետև Ստեփանակերտ, որտեղ էլ տղամարդուն վիրահատել են:

Տղամարդն ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը` բժիշկների փոխանցմամբ նրա վիճակը կայուն է։

Տեսանյութ https://t.me/arcakh24/6763

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները նույն միջադեպի մասին գրել էին` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Խոջավենդի (Մարտունու շրջան) շրջանում, իսկ տղամարդուն առաջին օգնությունը ցուցաբերել էին ադրբեջանցի զինվորականները:

Պաշտոնական Ստեփանակերտը դեռևս չի արձագանքել այդ տեղեկությանը։

Դիտումների քանակը: 4411
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին