Ադրբեջանցիները քարկոծել են հայկական մեքենաներին

Քարկոծում

Կարմիր Շուկա — Ստեփանակերտ ավտոճանապարհին այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, ադրբեջանական տրանսպորտային միջոցների շարասյունից սկսել են քարեր նետել հայկական մեքենաների ուղղությամբ։ Այդ մասին ահազանգել են միջադեպի վկաները և լուսանկարներ են հրապարակել։ Վարորդներից մեկը քարկոծումից խուսափելու ակնկալիքով քիչ էր մնացել մեքենան շուռ տար, իսկ հաջորդ ավտոմեքենաներին քարերից խուսափել չի հաջողվել։

Համաձայն նրանց հայտնած տեղեկության միջադեպին ներկա էին նաև ՌԴ խաղաղապահ ուժերը։

Հիշեցնենք, որ 90-ական թվականներին հայ ադրբեջանական հակամարտության լարվածության սկզբնական շրջանում նմանատիպ միջադեպերը հաճախակի էին կրկնվում։

Դիտումների քանակը: 4602
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին