Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հոկտեմբերի 14-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս երկու հայ զինծառայողի աճյուն։ Հոկտեմբերի 13֊ին ևս նույն շրջանում հայտնաբերվել էր երկու աճյուն։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հոկտեմբերի 14-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1685 աճյուն:
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Թողնել պատասխան