ՊԲ-ն հերքում է ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն «հայկական զինված ուժերը գնդակոծել են Մատաղիսից (Սուգովուշան) Քելբաջար ուղևորվող ոչ ռազմական բեռներ տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ռազմական ոստիկանության ավտոմեքենան»: Ըստ այդ հաղորդագրության` գնդակոծության արդյունքում վնասվել է ռազմական մեքենան, զոհեր, վիրավորներ չկան:

Արցախի պաշտպանության բանակը հերքում է այդ տեղեկությունը:

«Լրիվությամբ ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:

ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»,- նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 4020
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին