Հովիկ Աբրահամյանն ու ԱԱԾ-ն ահաբեկել են գյուղապետին, վերջինս անհետացել է

default (3)

Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի  ջրագծի խողովակները գողանալու մեջ։ Դրանից հետո Աբրահամյանն ու ԱԱԾ-ն սկսել են ահաբեկել գյուղապետին։

Արդյունքում արդեն տևական ժամանակ է՝ Մխիթարյանն «անհետացել է»։ “Ժողովուրդ” թերթը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց գյուղապետը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Փոխարենը այդ ջրագծերի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում է տարածել ջրային պետական կոմիտեն՝ անուղղակի կերպով ապացուցելով որ Հ. Աբրահամյանը, այնուամենայնիվ, կապ ունի խողովակների հետ. «ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվել է ՏԿՆ ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը»։

Ըստ այդմ՝ Գետքի խողովակները ժամանակին ճանաչվել են ոչ պիտանի և օտարվել են մայրաքաղաքային պաշտոնյաների թեթև ձեռքերով»։

 

hetq.am

Դիտումների քանակը: 4698
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին