Հրադադարի խախտում է գրանցվել, կա վիրավոր

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտում է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։ Կրակոցի հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված զինծառայող Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Համաձայն ՊԲ հայտարարության վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[ՊԲ]

Դիտումների քանակը: 4575
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին