Հուլիսի 10֊ին Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուլիսի 10-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս երեք հայ զինծառայողի աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հուլիսի 10-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1604 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դիտումների քանակը: 4113
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին