Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդին. ԱՀ ԱԳՆ

alexpolis_logo
Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա։

Բանաձևում մասնավորապես նշված է՝
Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը (Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին) հանդես գալ նախաձեռնությամբ` անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար՝ հարգելով բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։
Ի վկայություն հայ ժողովրդի հետ համերաշխությանը՝ քաղաքային խորհուրդը որոշում է՝
Հաջորդ 5 ամիսների ընթացքում, յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ բարձրացնել հայկական դրոշը քաղաքի քաղաքապետարանի վրա` Հունաստանի և ԵՄ դրոշի կողքին:
Դիտումների քանակը: 4611
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին