Գարեգին Նժդեհը հայազգի ռազմական և պետական գործիչ է: Ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Կզնուտում, որը գտնվում է Նախիջևանում։
Նժդեհը միշտ պայքարում էր ոչ միայն թշնամիների, այլ նաև դավաճանների դեմ: Նա ասում էր, որ դավաճաններին պետք է սրի քաշել, սակայն նա ոչ մի հայի վրա զենք չի բարձրացրել։ Բայց իրականում, պետք է հասկանանք, որ մեր թշնամին ինքերս մենք ենք։
Գարեգին Նժդեհը այն հայն է, ում կարելի է հավասարեցնել Հայրենիք ասվածին: Ով չի կիսում Նժդեհի գաղափարախոսությունը, դժվար թե պատրաստ լինի մեռնել հանուն Հայրենիքի կամ ավելի բարդ ապրել հանուն Հայրենիքի, և ամեն ինչ անել Հայրենիքի համար։
Նժդեհը իր մարտիկների հետ պահելով ու չզիջելով Սյունիքը պահեց` ավելին, քան շատերը կարծում են։ Կան ավելի վտանգավորները, ովքեր ընդունում են, որ կիսում են Նժդեհի գաղափորախոսությունը, բայց այդպես չեն ապրում։
Նժդեհին շատերը անվանում են ֆաշիստ։ Մի մարդու, ով Բալկանյան ժողովուրդների հերոս է։ Զավեշտալին դա չէ՛։ Զավեշտալին այն է, որ մեզ կարողանում են կառավարել ինչպես բորենիներին, որովհետև երբ չկա հավասարություն, հաղթանակ չի կարող ծնվել։ Մենք ունենք հասարակության մի ստվար զանգված, ով ոչ թե չգիտի թե ով է Նժդեհը, այլ չգիտի ինչպիսինն էր նա։ Ովքեր ոչ թե չգիտեն թե ինչ է արել Նժդեհը, այլ ինչու է այդպես արել։
Նժդեհը մենք ենք։ Ծանոթ չլինել ինքներս մեզ, դա ինքնակործանում է։
Գարեգին Նժդեհը մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին, 69 տարեկան հասակում։ Ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը գտնվում է Սպիտակավոր վանքի տարածքում։
Հեղինակ`
Անդրանիկ Հակոբյան
Թողնել պատասխան