Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի դի: Այդ մասին հաղորդում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում:
Թողնել պատասխան