Այսօր առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի բայրաքթարների դեմ կռված զինվորի օրն է. Վահե Տեր-Մինասյան

2021թ. հունվարի 28-ին լրացավ Հայոց բանակի 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հենց այս օրը  պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ», այդ կերպ ազդարարելով ազգային բանակի ստեղծման մասին:

Օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի։ Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հայոց Բանակի օրն է։ 90-ականներին Արցախն ու Հայաստանը որսորդական հրացանով պաշտպանած, 2016-ին 80-ականների զենքով Հայրենիքը պաշտպանած, 2020-ին առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի բայրաքթարների դեմ կռված զինվորի օրն է։ Էսօր իր կյանքն ու պատիվը Հայրենիքին նվիրած, իր զինվորի կողքին կանգնած իսկական Սպայի օրն է։ Էսօր եռաբլուրում հանգչող մեր եղբայրների ու զավակների օրն է։

Էսօր դիվիդենտներ հավաքող քաղաքական գործիչների օրը ՉԷ:

Էսօր իրենց բենթլիների ճակատագիրը պատմողների օրը ՉԷ:

Էսօր դղյակներում ապրող ու զինվորի հացն ու տանկի վառելիքը գողացած, ատկատով զենք առած ու ծախած «գեներալների» օրը ՉԷ:
Էսօր ներքին գզվռտվոցի մեջ շահ որոնող շան որդիների օրը ՉԷ:

Այսօր մեր Հայրենիքը մի օր թշնամուց ազատագրող ապագա զինվորներիի, նրանց լույս աշխարհ բերող մայրերի, դպրոցում կրթող ուսուցչի, հոր ու եղբոր պես զինվորի կողքին կանգնող հրամանատարի օրն է»:

Դիտումների քանակը: 4058
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին