ICMP-ն խորհրդակցություններ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ

Screenshot_20220208-150047_Telegram

Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը (ICMP) խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներհ։

ICMP-ն խորհրդակցություններ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ

Հիշեցնենք, որ ICMP զբաղվում է հակամարտությունների հետևանքով անհետ կորած անձանց որոնման և օգնության հարցում կառավարությունների և իշխանության մարմինների համագործակցության ապահովմամբ: Այն ստեղծվել է 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ։

Հավելենք, որ հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է, իսկ անհետ կորածներինը` 199 զինծառայող և քաղաքացիական անձ։

Դիտումների քանակը: 4047
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին