Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է. ՀՀ ՊՆ

Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով, հայկական կողմից տուժածներ չկան, հավելում է պաշտպանական գերատեսչությունը:

«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել չի համապատասխանում իրականությանը», — ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Դիտումների քանակը: 4068
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին