Կապիտան Ուրֆանյանը Հերոս է

Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլին սկսված «Քառօրյա պատերազմի» առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում, ով իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Զգալով հակառակորդի ուժային առավելություն նա անձնակազմին հետ է ուղարկել ու միայնակ շարունակել մարտը: Հակադրմն ժամանակ Ուրֆանյանը խոցել է մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով, իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու, ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, իսկ 2016 թվականի մայիսի 28-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Դիտումների քանակը: 4695
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին