Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 11:35-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ է տեղադրում:
Ժամը 12:23-ին տեղեկություն են ստացել, որ շենքում գտնվող անձանց արդեն տարհանում են: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր:
Ժամը 13։00-ին պահպանության գնդի հրամանատարը «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ահազանգը կեղծ էր։
Թողնել պատասխան