Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին երկրի բարձրագույն «Արցախի հերոս» կոչում է շնորհել «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանին։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջից։
Ջալավյանը մարտական գործողությունների ընթացքում կարողացել է գրավել անհրաժեշտ մարտավարական բարձրունքներ և հակառակորդին պատճառել է զգալի կորուստներ։
Հարությունյանը լուրը ռադիոկապով հաղորդել է նաև զինծառայողներին։
Թողնել պատասխան