Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ 1973 թվականին ծնված Վրեժ Ալբերտի Պողոսյանն անցած գիշեր` մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում` դեռ չճշտված պատճառներով, տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Այդ մասին ԱՀ ՆԳՆ Ոստիկանության հերթապահ մասը և ԱԻՊԾ ահազանգման կենտրոնը երեկ հաղորդում էր ստացվել։
Պողոսյանի գործի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Թողնել պատասխան