Իշխան Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Եվ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց կաշառքի վերցնելու համար մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի դատավճիռը. նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Դատավոր Վաչե Մարգարյանի հրապաակած դատավճռից հետո Բարսեղյանը հայտարարություն արեց. «Այնտեղ, որտեղ ես եմ պահվում, հերոսներ կան, իսկ այսօրվա «հերոսին», խոստանում եմ՝ որքան բերանումս շունչ կա, մղձավանջի եմ վերածելու նրա կերպարը: Այսպես եք արդարադատություն իրականացնո՞ւմ»:
ՈւՂԻՂ։ Հրապարակվում է կաշառք վերցնելու համար մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դատավճիռը
Опубликовано Aravot Понедельник, 6 августа 2018 г.
aravot.am
Թողնել պատասխան