«Ստեղծագործում են թանգարանների աշխատողները»

38693320_953105781561305_1611244143437152256_n

Օգոստոսի 8-ին, ժամը 17:00-ին, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի կունենա «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝  նվիրված Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15-ամյակին և ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի հիմնադրման 10-ամյակին:
Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի և Արցախի տասնյակ թանգարանների աշխատակիցների 70-ից ավել ամենաբազմազան նյութերից և արվեստի տարբեր բնագավառներ ներկայացնող ստեղծագործություններ. գեղանկար, գրաֆիկա, քանդակ, լուսանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, պոեզիա, երաժշտություն և այլն:
Ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի աջակցությամբ:
Մուտքն ազատ է:

Դիտումների քանակը: 4367
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին