Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն արդեն հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, այս պահին Արցախում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագրի ստորագրման արարողությունը:
Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանը հունվարի 4-ին նշանակվել է ԱՀ ԱԳՆ-ի պաշտոնում։
Թողնել պատասխան