Դավիթ Բաբայանը և Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել են նոր պաշտոններում

Բաբայան Մարտիրոսյան

Հունվարի 4-ին Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Համաձայն դրանց Մասիս Մայիլյանը ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից` նշանակվելով հատուկ հանձնարարություններով դեսպան։ ԱՀ ԱԳՆ պաշտոնում նշանակվել է Դավիթ Բաբայանը՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ստորագրված մեկ այլ հրամանագրով Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:

Դիտումների քանակը: 4336
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին