Կայացել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը

SD-cucanak

Սահմանադրական դատարանը նոր նախագահ ունի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից տեղեկացրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը նշելով, որ Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։

Դիլանյանն, ի դեպ, ՍԴ նախագահի միակ թեկնածուն էր։

Դիլանյանն ինքնաառաջադրվել էր։ Բացի նրանից, առաջադրվել էր նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ սա ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլն է։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության առաջին փուլը մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին։ Այդ պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնառաջադրում և մեկ առաջադրում։

Երվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվել էր, իսկ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Խաչատրյանն ինքնաբացարկ էր հայտնել, արդյունքում մնացել էր միայն մեկ թեկնածու։ Երկու օր տևած քննարկումներից հետո` սեպտեմբերի 25-ին, ՍԴ նախագահի միակ թեկնածուն` Երվանդ Խունդկարյանն այդպես էլ չընտրվեց։

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ կետի Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

Դիտումների քանակը: 4504
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին