ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը Սամարղանդում հանդիպել են։ Այդ մասին հայտնում են ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։
«Լավրովը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ է վարել Միրզոյանի հետ»,– նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ աղբյուրը չի հայտնել։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստան։
Թողնել պատասխան