ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կորոնավիրուսի պայմաններում ուսումնական հաստատություններում գործունեության ուղեցույց

ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ուղեցույց, որը կուղորդի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում՝ անկախ իրավակազմակերպական ձևից, հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպմանը։ Հայտնի է, որ ներկա փուլում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուղեցույցով սահմանվել է նաև, որ աշակերտները դասասենյակը չեն լքելու, այն կարող են լքել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ ուսուցչի հսկողությամբ: Սովորողները դասին մասնակցելու են տեղից, իսկ նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետր օգտագործելը: Աշխատանքները իրականացվելու են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվելու են հատուկ արկղիում, որոնց ստուգումը թույլատրվում է միայն 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները: Ինչ վերաբերվու է սովորողների գնահատմանը, ապա այն կատարվում է էլեկտրոնային մատյաններում, որոնց ծնողներն ու աշակերտները կարող են տեսնել Էլեկտրոնային օրագրում: Համաձայն ուղեցույցի 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի տևողությունը 13 շաբաթ է:

Դիտումների քանակը: 6843
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

2 պատասխան “ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կորոնավիրուսի պայմաններում ուսումնական հաստատություններում գործունեության ուղեցույց”-ին

  1. Մարիա
    1

    Նորմալա դեռ

  2. Գայանե
    2

    Լավն է

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին