«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվել Իջևանի լեռնային զորավարժարանում

2l3a6831

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի կրակային պատրաստության «Դիպուկահար» եզրափակիչ փուլն անց է կացվել այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի լեռնային զորավարժարանում: Կանանց և տղամարդկանց «Դիպուկահար» փուլի կրակային պատրաստության արդյունքների ամփոփումից հետո Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում Բելառուսի թիմն է, իսկ երրորդ տեղում Հայաստանի թիմը:

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Տեր և տիկին», «Պրոֆեսիոնալ», «Էրուդիտ» և «Աթլետ» փուլերի արդյունքներով առաջատար էին Ռուսաստանի զինծառայողները, երկրորդ տեղում Հայաստանի թիմն էր, իսկ երրորդ տեղը զբաղեցնում Էր Բելառուսի Հանրապետության թիմը: Տեղեկացնենք նաև, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 2-ին:

Դիտումների քանակը: 4511
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին