Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհահատվածը (տեսանյութ)

vinograd

Արմավիրցի  խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհահատվածը։ 

Այսօր՝ սեպտեմբերի  4-ին,  Արմավիրի մի քանի տասնյակ համայնքների բնակիչները  բողոքի ակցիա էին իրականացնում Կոնյակի գործարանին  հարակից տարածքում, սակայն ավելի ուշ նրանք որոշեցին փակել Արմավիր-Երևան  ճանապարհահատվածը։

Խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից և պահանջում են, որպեսզի վերանայվի մթերման գինը, քանի-որ հիմա այն ընդամենը 140 դրամ է։  Բողոքի ակցիան ուղղված է կոնյակի գործարանի դեմ։

Խաղողագործները պահանջում են, որ կառավարությունը մթերման գին սահմանի գոնե 180-200 դրամ, որ կարողանան ծախսերը փակել և վարկերը վճարել, ոչ թե ինքնարժեքն ապահովել։

Այդ մասին հայտնի դարձավ “Ազատություն TV”-ի  ուղիղ եթերից։

Նշենք, որ Կոնյակի գործարանը խաղողագործների հետ երկարատև  պայմանագիր է կնքել, սակայն այդ պայմանագրում նշված չէր  խաղողի սակագնի մասին։

 

Դիտումների քանակը: 4618
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

2 պատասխան “Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհահատվածը (տեսանյութ)”-ին

  1. Սեյրան
    1

    այսօր սեպտեմբեր է ուղղեք խնդրում եմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին