Այսօր՝ օգոստոսի 15-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է, որը հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Այս տոնը նշվում է օգոստոսի երկրորդ կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց, իսկ տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարգ է մատուցվում։
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո է միայն կարելի խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
Թողնել պատասխան