Խմելու մաքուր ջուր Խնապատ համայնքի բնակիչներին

107865260_3471842536183530_3516702637032379594_o

Արցախի շատ բնակավայրերում բավարար քանակությամբ քաղցրահամ ջուր կա։ Սակայն, մի քանի աղբյուրներ վերջին շրջանում ցամաքել են, սակավաջրության պատճառ դառնալով։

Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչներն ասում են, որ ջուրն այստեղ շուրջօրյա էր, խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չունեին։

Միայն վերջին մի քանի տարում՝ ամառվա այս օրերին, համատարած ջրի սակավություն է նկատվել։ Պատկերն այս տարի այլ է․ կան թաղամասեր, որ ընդհանրապես ջուր չունեն։

,,Ջրամատակարարում և ջրահեռացում,, ՓԲԸ-ից վստահեցնում են, որ համայնքի ջրի հարցը լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, իսկ մինչ այդ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինն ամենօրյա ռեժիմով՝ օրական երկու անգամ, խմելու, կենցաղում օգտագործելու և տնամերձ տարածքները ոռոգելու նպատակով ջուր է մատակարարում Խնապատի բնակչությանը։

Ծառայության կողմից աջակցությունը կշարունակվի, մինչև ջրամատակարարման հարցն այստեղ կլուծվի ամբողջությամբ։

Հիշեցնենք, որ Аrcakh24.info կայքը բազմիցս անդրադարձել է նաև Ստեփանակերտում խմելու ջրի խնդրին։ Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ մայրաքաղաքում խմելու ջրի վարակազերծումն իրականացվում է հեղուկ քլորի միջոցով: Սակայն, հեղուկ քլորով ջրի վարակազերծման հետևանքով առաջացած հիվանդությունների ցանկը բավականին երկար է և մտավախության տեղիք է տալիս: Այդ ցանկին են դասվում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ուռուցքային, սրտանոթային և այլն:

Հույս ենք հայտնում, որ այդ խնդրին ևս լուծում կտրվի։

Դիտումների քանակը: 4551
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին