Այսօր, ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։
Հայտնում է, որ Արցախի նշված հատվածում թշնամու կողմից նորից կիրառվել է 60 մմ տրամաչափի ականանետ։
Տեղեկացվում է, որ արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Թողնել պատասխան