Պատրաստվելու ենք բանակցությունների հաջորդ փուլերին. Զելենսկի

Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստվելու է բանակցությունների հաջորդ փուլերին:

«Մեր պատվիրակությունը բանակցություններից վերադարձել է գիշերը, կլսեմ նրանց զեկույցը։ Պատրաստվելու ենք բանակցությունների հաջորդ փուլերին։ Հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության»,- նշել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Տեղեկացնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան Անթալիայում միջազգային դիվանագիտական հավաքի շրջանակներում նախատեսված հանդիպման ընթացքում կպայմանավորվեն հրադադար հաստատելու շուրջ:

Հիշեցնենք, որ Բելառուսի տարածքում անց է կացվել ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն։

Դիտումների քանակը: 4162
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին