ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահներ մնան

Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն։ Այդ մադին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Երևանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը պետք է ամբողջությամբ իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը, նշել է նա:

«Հայաստանի ծառայությունները՝ սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն։ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար», — ասաց ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ չեն եղել։

Դիտումների քանակը: 3882
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին